«Փեթակ» առևտրի կենտրոնում ամանորյա եռուզեռ է։ Ամենուր տոնական լուկսեր են, եղևնին զարդարող խաղալիքներ։ Սրանից շուկայում ամենապահանջվածը Ձմեռ Պապիկի տեսքով արձանիկներն են և տարվա խորհրդանիշ հրեղեն ձին։
Ամանորին դեռ 1 ամիս կա, սակայն զարդարանքներ վաճառողները պնդում են՝ ամանորյա առևտուրը շատ լավ է մեկնարկել։
Տոնավաճառում կարող եք գտնել տոնածառներ սկսաղ 15-20 հազար դրամ արժեքից, լույսեր սկսած 500 դրամից և անգամ այն զարդարանքներից, որոնք օրինակ կհանդիպեք Երևանի փողոցներում։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․
