Բարի լուր. Կոտայքի պարեկներին ու «Ուիգմոր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել 3-ամյա աղջնակի կյանքը

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկների և «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի բուժանձնակազմի շնորհիվ հնարավոր է եղել փրկել 3-ամյա երեխայի կյանքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանը, նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սահակ Գալստյանը և կրտսեր պարեկներ Սասուն Հովհաննիսյանն ո Աստղիկ Ղոկասյանը Կոտայքի մարզի քաղաքներից մեկում ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց է մոտենում ավտոմեքենայով մի կին, և հայտնում է, որ իր 3-ամյա աղջիկը տանը անզգուշաբար կոպեկ է կուլ տվել և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և անհրաժեշտ է, որպեսզի երեխային շտապ հասցնեն կամ մոտակա հիվանդանոց, կամ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:

Տեղում օրվա պատասխանատու Ա. Ասատրյանի հանձնարարականով՝ դասակի հրամանատարն ու կրտսեր պարեկները երեխային ու մորը իրենց ծառայողական ավտոմեքենայով նշված վայրից մոտ 30 կմ տեղափոխում են «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոց, որտեղ էլ հավարտարիմ Հիպոկրատին տված երդմանը, տեղի բժիշկները շտապ կարգով երեխային տեղափոխում են անհետաձգելի բժշկական օգնության սենյակ ու փրկում են երեխայի կյանքը:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում երեխայի մայրն ասում էր.

«Անզգուշության հետևանքով աղջիկս կոպեկ էր կուլ տվել, լավա՝ շուտ նկատեցի, տեսա, որ երեխաս շնչահեղձ է լինում:

Լավ էր՝ հարևանիս հետ իր մեքենայով ուզեցինք տեղափոխել մեր մոտի հիվանդանոց, ճանապարհին նկատեցինք պարեկներին, մոտեցանք նրանց, ու ասեցինք եղելությունը, էդ մարդկանց հալալ էր, աանց հապաղելու մեր ավտոմեքենայի միջից երեխայիս տեղափոխեցին իրենց ավտոմեքենան, ես էլ իրենց հետ, մեր մոտից մոտ 30 կմ եկանք հասանք Երևան՝ «Ուիգմոր» հիվանդանոց:

Էդտեղ էլ հալալ էր՝ բժիշկները մի մարդու նման փրկեցին երեխայիս կյանքը:

Ուզում եմ իմ ու ընտանիքիս անդամների անունից երախտիքի ու շնորհակալանքի խոքեր ուղղել թե՛ Կոտայքի պարեկներին, թե՛ «Ուիգմոր»-ի բժիշկներին, մեկ բան կասեմ՝ շնորհակալություն ձեզ, դուք ապացուցեցիք, որ արժանի եք ոչ միայն ձեր մասնագիտությանը, այլ նաև գովասանքի»:

Latest

Արշակ Սրբազանն ի սկզբանե դիրքորոշում է հայտնել, որ այն հոդվածով, որով քրեական վարույթը նախաձեռնվել է, Սրբազանը չի կարող լինել տուժող։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը
«Ռազմական գնումների» հանելուկը. ո՞ւր է «անհետացել» 6,35 միլիարդ դոլարը». Լիա Սարգսյան
«Ես շատ նիհար եմ ու կոմպլեքսավորվում եմ կարճ հագնելուց».ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ փոխպետքարտուղարը շոկի է մատնել Փաշինյանին
Ուշադրություն․ Այսօր կլինեն հոսանքի պլանային անշատումներ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տեղեկացեք․ Այսօր նշված հասցեներում գազ չի լինելու
Քրեական պատասխանատվության խստացում առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքում. նոր փոփոխություններ
Հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա
Չամիչով թուրմ․ մաքրեք լյարդը