Ավտnվթար՝ Արագածոտնի մարզում. կա 2 զnհ

Խոշոր ու nղբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այսօր ժամը 00:10-ի սահմաններում ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 72 կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել, և ըստ նախնական տեղեկությունների՝ կան զնհեր: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում: Նշված հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Խաչիկ Մանուկյանի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և Վայոց ձորի մարզի բնակիչ 18-ամյա Նորայր Գյուլնազարյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, «ԶԻԼ»-ն էլ, որը բարձված է եղել տուֆ քարով, կողաշրջվել է և քարերի մի մասը թափվել է: Վթարի հետևանքով «ԶԻԼ»-ի վարորդ Խ. Մանուկյանն ու «Mercedes»-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Նարեկ Պետրոսյանը տեղում մահացել են, իսկ Ն. Գյուլնազարյանը տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ էլ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններից մեկը:

Latest

«Սա դեռ պիկ ժամ չէ․ այսպիսին է բարեփոխված համարվող տրանսպորտը»․ Սոնա Աղեկյան
Մերձավանում խուզարկություններ են իրականացվում.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչպես են ընկերները անակնկալ ձևով շնորհավորում Կարեն Ասլանյանի տարեդարձը. Տեսանյութ
Թուրքիայում ձերբակալվել են մի խումբ հայտնիներ
«Սա մեր համատեղ հաղթանակն է». ԱԳՆ նախկին խոսնակը՝ քաղցկեղի դեմ պայքարի իր պատմության մասին
Բժշկական կենտրոնի բաժանմունքի վարիչը կաշառք է ստացել հղիnւթյան ապօրինի ընդհատման համար. քրեական վարույթը դատարանում է
Երբ Նիկոլ Փաշինյանը ձգտում է ժողովրդական երևալ, ցույց է տալիս իր անգործությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում
Ավտnվթար՝ Արագածոտնի մարզում. կա 2 զnհ