Բժշկական կենտրոնի բաժանմունքի վարիչը կաշառք է ստացել հղիnւթյան ապօրինի ընդհատման համար. քրեական վարույթը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ մարզային բժշկական կենտրոններից մեկի բաժանմունքի վարիչն իրեն դիմած կնոջ՝ 28-30 շաբաթական հղիությունն ապօրինի ընդհատելու համար նրանից կաշառք է ստացել և իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթում կեղծ տվյալներ մտցրել՝ դեպքը ներկայացնելով որպես վիժում։

Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված կինը, որոշելով ընդհատել հղիությունը, դիմել է մարզային բժշկական կենտրոններից մեկի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչին, ով, հղիությունն արհեստական ընդհատելու համար 2025 թվականի հունվարի 8-ին հիշյալ կնոջից պահանջել և ստացել է 300.000 ՀՀ դրամ կաշառք:

Առձեռն ստանալով կաշառքը՝ նույն օրը բժշկուհին կատարել է հղիnւթյան արհեստական ընդհատում, որից հետո՝ ՀՀ կառավարության որոշմամբ
սահմանված իրավական հիմքի բացակայության պայմաններում կատարած արարքին օրինական տեսք տալու նպատակով, վերը նշված կնոջ բժշկական քարտում կեղծ տեղեկություններ է մտցրել այն մասին, որ նրա հղիությունը եղել է 17-18 շաբաթական:

Հղիnւթյան ապօրինի արհեստական ընդհատման (աբորտ կատարելու),  մասնավոր ոլորտում կաշառք ստանալու և փաստաթղթի կեղծիք կատարելու համար բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասով,  272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Latest

Ինչ կապ ունի Պուտինի ծննդյան օրը Քոչարյանի ասուլիսի հետ․ «Հրապարակ»
«Սա դեռ պիկ ժամ չէ․ այսպիսին է բարեփոխված համարվող տրանսպորտը»․ Սոնա Աղեկյան
Մերձավանում խուզարկություններ են իրականացվում.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչպես են ընկերները անակնկալ ձևով շնորհավորում Կարեն Ասլանյանի տարեդարձը. Տեսանյութ
Թուրքիայում ձերբակալվել են մի խումբ հայտնիներ
«Սա մեր համատեղ հաղթանակն է». ԱԳՆ նախկին խոսնակը՝ քաղցկեղի դեմ պայքարի իր պատմության մասին
Բժշկական կենտրոնի բաժանմունքի վարիչը կաշառք է ստացել հղիnւթյան ապօրինի ընդհատման համար. քրեական վարույթը դատարանում է
Երբ Նիկոլ Փաշինյանը ձգտում է ժողովրդական երևալ, ցույց է տալիս իր անգործությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում