
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Եվ սա դեռ պիկ ժամ չէ, այսպիսինն է բարեփոխված համարվող հանրային տրանսպորտը Շենգավիթ վարչական շրջանում։ Արձանագրենք, որ ՔՊԿ-ն խաբել է՝ թանկացրել է տրանսպորտի ուղեվարձը և Չի բարեփոխել տրանսպորտային համակարգը.
1) մարդիկ ժամերով սպասում են տրանսպորտի,
2) երթևեկում են խցկված՝ միմյանց վրա շնչել-արտաշնչելով,
3) կանգառները փողոցի բանուկ և երթևեկելի մասում են՝ ուղևորի կյանքի համար վտանգավոր և ընդհանուր երթևեկի համար էլ խնդրահարույց»։