«Սա մեր համատեղ հաղթանակն է». ԱԳՆ նախկին խոսնակը՝ քաղցկեղի դեմ պայքարի իր պատմության մասին

ՀՀ ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը գրում է․ «Երբ որոշեցի պատմել իմ ու Ներսեսի պատմությունը, այսքան մեծ ու դրական արձագանք չէի կարող անգամ պատկերացնել։ Ես իրապես բախտավոր եմ, որ դուք կաք իմ կյանքում։ Ձեր տված էներգիան ինձ շատ էր պետք հենց հիմա՝ երբ մոտեցել եմ բուժման ամենավերջին փուլին, երբ երբեմն ուժերս մի քիչ նվազում են։ Ձեր շնորհիվ ես ստացա բոլոր այն լիցքերը, որոնք անհրաժեշտ են քիմիոթերապիայի վերջին կուրսն անցնելու և այս մարտը հաղթական ավարտելու համար։

Որքան էլ ուժեղ լինես, քաղցկեղի ճանապարհը միայնակ չես անցնի։ Ես պարզապես քաղում էի ձեր սերն ու հոգատարությունը, դրական լիցքերը՝ այդ ճանապարհին չընկճվելու համար։ Շատերիդ չեմ պատմել հիվանդության մասին, բայց դուք անպայման նկատել եք, որ մշտապես կապի մեջ եմ եղել։ Դա էգոիստաբար արել եմ հենց այդ լիցքերը ստանալու ու ուժեղ մնալու համար։

Անչափ շնորհակալ եմ բոլորիդ բարեմաղթանքների, աջակցության ու սրտացավության համար։ Սա միայն իմ, այլ նաև մեր համատեղ հաղթանակն է, որը մենք դեռ երկար ենք տոնելու։

Հ.գ. բոլոր նամակներին ու մաղթանքներին առանձին պատասխանելու եմ, մնում է Ներսեսը գրկիցս մի քիչ իջնի»։

Latest

Ինչ կապ ունի Պուտինի ծննդյան օրը Քոչարյանի ասուլիսի հետ․ «Հրապարակ»
«Սա դեռ պիկ ժամ չէ․ այսպիսին է բարեփոխված համարվող տրանսպորտը»․ Սոնա Աղեկյան
Մերձավանում խուզարկություններ են իրականացվում.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչպես են ընկերները անակնկալ ձևով շնորհավորում Կարեն Ասլանյանի տարեդարձը. Տեսանյութ
Թուրքիայում ձերբակալվել են մի խումբ հայտնիներ
«Սա մեր համատեղ հաղթանակն է». ԱԳՆ նախկին խոսնակը՝ քաղցկեղի դեմ պայքարի իր պատմության մասին
Բժշկական կենտրոնի բաժանմունքի վարիչը կաշառք է ստացել հղիnւթյան ապօրինի ընդհատման համար. քրեական վարույթը դատարանում է
Երբ Նիկոլ Փաշինյանը ձգտում է ժողովրդական երևալ, ցույց է տալիս իր անգործությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում