
Մեր մեր լուսավոր ու հրաշք Գաբին լքեց մեզ,- գրել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի համակարգող Արմեն Մարտիրոսյանը։
Անտանելի ծանր ա ու ցավոտ, աննկարագրելի ուժեղ: Սա էն հազվագյուտ դեպքերից էր, որ դուրս էի եկել պրոֆեսիոնալիզմի սահմաններից ու շատ մտերմացել համ Գաբիի, համ իր հրաշալի ընտանիքի հետ:
Սա ինձ համար անձնական մեծ կորուստ ա, ես պարտվեցի իմ կյանքի ամենամեծ ճակատամարտում:
Հիշեցնենք, որ երեխայի մոտ՝ 4 տարեկան հասակում, 2023 թվականի օգոստոսին բժիշկները հայտնաբերել էին բարձր ռիսկի նեյրոբլաստոմա, որի արդյունքում ախտահարվել էին երեխայի ոսկրածուծը և ոսկորները: Երեխան այս տարիների ընթացքում վիրահատվել էր, ստացել ճառագայթային բուժում և իմունոթերապիա, սակայն ավաղ, բժշկությունն անզոր էր…
Սեպտեմբերին 30-ին մայրը դիմել էր մարդկանց, որպեսզի միասնական աղոթք հղեն առ Աստված՝ փոքրիկի առողջության համար…