«Հրապարակ». Հայկ Սարգսյանին գծերից գցել են

Հայկ Սարգսյան-Ալեն Սիմոնյան հակամարտության ընթացքում մի ուշագրավ դրվագ «բացահայտվեց», որը երկու օր է՝ ծածուկ քննարկում են ՔՊ-ականները:

Հայկ Սարգսյանը նախօրեին իր ճեպազրույցի ընթացքում հրապարակավ թիմին մեղադրեց իր հասցեին կեղծիք տարածելու մեջ, ասաց, որ համագումարից առաջ լրատվամիջոցներում հայտնված անանուն նամակի առթիվ կուսակցության տարածած հայտարարության մեջ առկա մի պնդում չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանի նկատմամբ ՔՊ վարչությունում վարույթ հարուցելու եւ խիստ նկատողություն տալու վերաբերյալ արված հայտարարության մեջ ասված էր. «Հայկ Սարգսյանը նույնպես դիմում է ներկայացրել՝ Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին երկու անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար, սակայն նա չի կարողացել ներկայանալ՝ ՀՀ-ում չգտնվելու պատճառով»։ Սարգսյանն ասաց, որ ինքը որեւէ առաջարկ չի ստացել կուսակիցներից՝ իր դիմումի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու համար։ «Ես խնդրել եմ մեր կուսակցությանը՝ խմբագրել այդ հատվածը, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ Հայկ Սարգսյանը դիմել է, բայց չի ցանկանում մասնակցել դիմումի քննարկմանը»։

Սակայն նշենք, որ երեկվա դրությամբ ՔՊ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարությունը չէր խմբագրվել։

Մեզ ասացին, որ Հայկ Սարգսյանի այս հայտարարությունը թիմում վատ են ընդունել եւ անհետեւանք չեն թողնելու։

Latest

Պահակը աշակերտներին չի թողել որ գնան, միջանցքի պատուհանից թռել են, մեկի կողոսկրն է կոտրվել․ մանրամասնում է տնօրենը
«Կյանքումս երբեք նրանից ավելի մտերիմ ու սիրելի մարդ չեմ ունենա». Էլիզ Մելիքյանի և քորջ՝ Ստելլայի ֆոտոշարքը
Կենսաթոշակները 3000–3500 դրամով կարող են բարձրանալ. անկանխիկ առևտրից հետվճարի չափը կդառնա 20 տոկոս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վտանգավոր զիջումներ` հանուն մոլորեցնող խաղաղության
Uկանդալ՝ Երևանի թիվ 117 դպրոցում․ մի խումբ երեխաները 2-րդ հարկի պատուհանից թռել են
«Հրապարակ». Հայկ Սարգսյանին գծերից գցել են
«Փոսերը դարձել են քաղաքի անշարժ գույքը»․ Սոնա Աղեկյան
Պլանային անջատումներ՝ հոկտեմբերի 2-ին