Uկանդալ՝ Երևանի թիվ 117 դպրոցում․ մի խումբ երեխաները 2-րդ հարկի պատուհանից թռել են

Սեպտեմբերի 29-ին uկանդալային դեպք է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կոնստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը 13։00-14։00 ժամանակահատվածում՝ դպրոցում դասապրոցեսի ժամանակ, ուսուցիչներից մեկը (ում ինքնությունը այս պահին չենք հրապարակում) զայրանում է երեխաների վրա, ասելով՝ թողեք գնացեք, ես չեմ պարապելու, ու ինքը դուրս է գալիս դասարանից, ինչից հետո երեխաները, տեսնելով, որ ուսուցիչը նման վերաբերմունք է ցուցաբերում, դուրս են գալիս դասարանից, ապա փորձում կենտրոնական դռնով հեռանալ դպրոցից, սակայն պահակը չի թույլ տալիս՝ ասելով, որ դեռ դասը չի ավարտվել։

Դրանից հետո, ըստ մի քանի ծնողների հայտնածի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Մոտ 20 երեխա 2-րդ հարկի լուսամուտից թռել են, որի ժամանակ երեխաներից մեկը ողնաշարի հատվածում ցավեր է ունեցել, ինչից հետո նրան տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, երեխան եղել է շոկային վիճակում և ուժեղ ցավեր է ունեցել։ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում անհրաժեշտ հետազոտություն են անցկացրել, որից հետո երեխան տեղափոխվել է հիվանդասենյակ և նշված բժշկական կենտրոնի բուժանձնակազմի շնորհիվ հնարավոր է եղել շատ արագ հետազոտությունների արդյունքում գտնել ողնաշարի հատվածի վնասված մասը, ու հիմա դեռ մեկ շաբաթ ևս 14-ամյա աղջիկը մնալու է հիվանդանոցում, ստանալու է անհրաժեշտ բուժումներ, որից հետո կատարվելու է վիրահատություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի մասին ծնողները տեղեկացրել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Թե ինչ ընթացք է տվել ոստիկանությունը՝ պարզվում է։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխաների ծնողները ասում էին նաև, որ իրենց ասածը իրականություն է և այդ ամենը ֆիքսվել են դպրոցում տեղադրված տեսախցիկների կողմից։

Latest

Պահակը աշակերտներին չի թողել որ գնան, միջանցքի պատուհանից թռել են, մեկի կողոսկրն է կոտրվել․ մանրամասնում է տնօրենը
«Կյանքումս երբեք նրանից ավելի մտերիմ ու սիրելի մարդ չեմ ունենա». Էլիզ Մելիքյանի և քորջ՝ Ստելլայի ֆոտոշարքը
Կենսաթոշակները 3000–3500 դրամով կարող են բարձրանալ. անկանխիկ առևտրից հետվճարի չափը կդառնա 20 տոկոս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վտանգավոր զիջումներ` հանուն մոլորեցնող խաղաղության
Uկանդալ՝ Երևանի թիվ 117 դպրոցում․ մի խումբ երեխաները 2-րդ հարկի պատուհանից թռել են
«Հրապարակ». Հայկ Սարգսյանին գծերից գցել են
«Փոսերը դարձել են քաղաքի անշարժ գույքը»․ Սոնա Աղեկյան
Պլանային անջատումներ՝ հոկտեմբերի 2-ին