
Վառելիքի սուբսիդիայի չեղարկման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները հարձակվել են Էկվադորի նախագահ Դանիել Նոբոայի ավտոշարասյան վրա, հաղորդում է Reuters-ը:
Շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարը հայտարարել է նախագահի դեմ մահափորձի մասին։ Նա ասել է, որ ավտոշարասյունը շրջապատված է եղել մոտ 500 ցուցարարներով, և որ Նոբոայի մեքենայի վրա հայտնաբերվել են ոչ միայն քարերի, այլև փամփուշտների անցքեր։ Նախագահը չի տուժել: