Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով.մասնակցել է նաեւ Փաշինյանը

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Անցած շաբաթ՝ օգոստոսի 26-ին, ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի` Նավակ ճոճողի ծննդյան խնջույքին մասնակցել են նաեւ Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը։ Տարեդարձը նշել են «Աֆրիկյաններ»-ում։ Գաբրիելյանը նախընտրել է միայն տղամարդկանց ֆորմատը` կանայք ներկա չեն եղել:

Հյուրերը զարմացել են հատկապես Փաշինյանի ներկայությունից: Բանն այն է, որ Վիլեն Գաբրիելյանը Գյումրու ընտրությունների օրը ոչ սթափ վիճակում դրսեւորած վարքի պատճառով վայր դրեց մանդատը, եւ կային տեղեկություններ, որ կուսակցական վերնախավից են նրան հորդորել վայր դնել:

Բացի այդ, ՔՊ-ում խոսում են, որ վերջին ժամանակները Փաշինյանն այնքան էլ լավ չէր տրամադրված նրա հանդեպ:

Իշխանափոխության եւ դրանից հետո առաջին շրջանի պես իր հավատարիմ զինակիցը չի համարել: Իսկ թե ինչով է պայմանավորված Վիլենի նկատմամբ վերաբերմունքի շրջադարձը, թիմում ասում են, որ Փաշինյանը հասկանում է` կորցնում է իր զինակիցներին, ՔՊ հին կազմից մարդ չի մնացել իր կողքին, ով էլ մնացել է` մեծ դժգոհություններ ունեն իրենից եւ առաջին իսկ հնարավորության դեպքում թիկունքից հարված են հասցնելու:

Հավատարիմներ չկան, իր դեմ ծածուկ խմբավորումներ են ձեւավորվել։

Իսկ Վիլեն Գաբրիելյանը ՔՊ վարչության անդամության հայտ է ներկայացրել, կնշանակի` դեռ չի հեռանում, ուստի պետք է նրան պահել: Նրա ծնունդին մասնակցելը նաեւ մեսիջ է ՔՊ համագումարի պատվիրակներին, որ Գաբրիելյանին պետք է ընտրել։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կասկածներ մեքենայի պшյթյունից. ռուսաստանաբնակ մեծահարուստի ու երեխայի հարցը
Մերսման սրահներում մի շարք խախտումներ են հայտնաբերվել
Ոսկու գինը սшհմանել է նոր ռեկորդ
Տանը որտեղ դնել փողի ծառը, որպեսզի այն իսկապես փող բերի
Ապարանջանի գծեր. Իմացեք, թե ինչ են պատմում ձեր դաստակի գծերը ձեր ճակատագրի մասին
Երևանում անբարո արարքներ կատարած բլոգերին պատժած Գևորգ Մելքոնյանի դատական նիստը սեպտեմբերի 25-ին է
Հայտնի է՝ որ մթերքն է վերականգնում աղիների աշխատանքը
Հայտնի է՝ որ գործոնն է բարձրացնում օստեոպորոզի զարգացման հավանականությունը
Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի