ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կասկածներ մեքենայի պшյթյունից. ռուսաստանաբնակ մեծահարուստի ու երեխայի հարցը

Երեկ Ամիրյան փողոցում, կեսօրին, հնչած մեքենայի պшյթյունը խիստ կասկածների տեղիք է տվել իրավապահներին, իսկ հասարակությունն էլ շարունակում է քննարկել՝ ինչու Երեւանի կենտրոնում պայթեց ավտոմեքենան։ Արդյոք պшյթյունը տեխնիկական անսարքության հետեւանք էր, թե՞ վրեժխնդրության դրսեւորում։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում գտնվող վարորդի մտերիմները կասկածներ ունեն, որ պшյթյունը միգուցե տեխնիկական անսարքության հետեւանք չէ։ Կա վարկած, որ այն փորձել են դիտավորությամբ պայթեցնել։ ArmLur.am-ը մասնավորապես տեղեկացավ, որ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան սպասարկում է ռուսաստանաբնակ, մեծահարուստ հայի ընտանիքի։

Այդ օրը մեքենան Էջմիածնից երեխային տարել է ուսումնական կենտրոն, իջեցրել, եւ մի քանի մետր հեռանալուց հետո հնչել է պшյթյունը։ Չի բացառվում, որ այն կապ ունենա ռուսաստանաբնակ մեծահարուստի ընտանիքի հետ։ Ուստի իրավապահները պետք է պարզեն կատարվածի բուն պատճառը։

Նշենք, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցները կամ տրանսպորտային ենթակառուցվածքները անորակ վերանորոգելը կամ տեխնիկական անսարքությամբ շահագործման բաց թողնելը)։ Կատարվում է նախաքննություն։

Հիշեցնենք, որ պայթյունից տուժել էին հարակից մեքենաները եւ հանրային տրանսպորտի ուղեւորներ։ Երեք անձ հոսպիտալացվել էին։ «Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր․ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մյուսի առողջական վիճակը միջին ծանրության է, իսկ երրորդ քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է բավարար»,– հայտնեցին Առողջապահության նախարարությունից։

Նշենք նաեւ, որ այս տարվա հուլիսի 20-ին հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ Երևանում մեքենան պայթեցնելու եղանակով ցանկացել են սպանել Արմեն Պողոսյանին։ «Ինֆինիթի»-ն վերածվել էր մետաղե ջարդոնի։ Արմեն Պողոսյանը, որը հիվանդանոցում մահացավ, անցնում էր հայտնի «Բոդոլ»-ի սպանությունը նախապատրաստելու գործով

Latest

Մի ընտելացեք վիճաբանություններին, արցունքներին և սպասք կոտրելուն. 2 կանոն, որոնք կփոխեն ձեր անձնական կյանքը
Կենդանակերպի 4 տղամարդիկ, որոնք սարեր կշրջեն Ձեզ համար
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ սեպտեմբերի 5-ին
Անհանգստանալու կարիք չկա, оրը հրաշալի կդասավորվի. օրվա աստղագուշակ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռեստորանի ծեծ, արնանման հետքերի թաքցնելու դեպք, թմրանյութ, ապօրինի զենք. աղմկահարույց պատմություններն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը
Բացահայտվել են ավելորդ քաշի անսպասելի օգուտները
Աշունը՝ հերպեսի եղանակ. Ինչպե՞ս բուժել վիրուսը
Ինչպես հայ երկրպագուները դիմավորեցին Ռոնալդուին․Տեսանյութ
Գիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում․ հայտնաբերվել են խախտումներ