
Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ է իրավապահներին պատմել ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայր Մկրտիչ Մկրտչյանը: Վերջինս հայտնել է, որ իր հարևանը տեսել է, որ ինքը մեքենայով գնում է, կանգնեցրել է մեքենան ու հարցրել է, թե ուր է գնում:
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայր Մկրտիչ Մկրտչյանը: Արդյունքում ՀՀ քննչական կոմիտեից քիչ առաջ ArmLur.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։
Ի՞նչ ցուցմունք է տվել
Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ է իրավապահներին պատմել ԱՄՆ-ում Նարեկ Մկրտչյանի եղբայր Մկրտիչ Մկրտչյանը: Վերջինս հայտնել է, որ իր հարևանը տեսել է, որ ինքը մեքենայով գնում է, կանգնեցրել է մեքենան ու հարցրել է, թե ուր է գնում: Արդյունքում պարզվել է, որ գրեթե նույն տեղ են գնում, խնդրել է իրեն էլ մեքենայով իջեցնի նշված վայր: Եվ ահա դեսպանի եղբայրը հարևանի խնդրանքը չի մերժել ու որոշել է իր մեքենայով տանել: Այդ ժամանակ պարեկները կանգնեցրել են մեքենան: Ըստ նրա պատմածի՝ հարևանը տեսնելով, որ ոստիկանները գալիս են մեքենայի հետեւից, դուռը բացել ու փախել է, իսկ ինքն էլ ներկայացել է իրավապահներին:
Ստացվում է, որ դեսպանի եղբայրը իրավապահներին բացատրել է, որ թմրանյութն ու զենքը իրեն չեն պատկանում, այլ՝ իր ծանոթ հարևանին, որին ընդամենը նա ընդառաջելով մեկ այլ վայր է տարել: Ուստի, դատելով իրավիճակից՝ դեսպանի եղբայրը այս պատմությունից չոր դուս կգա, ինչպես մնացած բոլոր դեպքերում: