«Խոյի համայնքապետի 5 ազգականները, որ ծեծել էին պարեկին, ազատ են արձակվել»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խոյի համայնքապետի՝ պարեկին ծեծած 5 ազգականները ազատ են արձակվել
Խոյի վարչական ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի 5 ազգականները, որ պարեկ ծեծելու համար ձերբակալվել էին, երեկ ազատ են արձակվել։ Ավելին, որևէ մեկի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել։ Քննչական կոմիտեից ինձ հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը․ «Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված 5 անձինք ազատ են արձակվել, այս պահի դրությամբ որևէ մեկի նկատմամբ մեղադրանք առաջադրված չէ»։
Չնայած քրեական վարույթի հարուցմանը, ՔՊ-ական համայնքապետի ազգականների ազատ արձակումն առանց մեղադրանքի հուշում է, որ իշխանական կապերը ազդել են գործընթացի վրա։ Պարեկի ծեծը ոչ միայն ֆիզիկական բռնություն է, այլև հարձակում իրավապահ համակարգի վրա, իսկ նորմալ երկրում հարձակվողներին կկալանավորեին, իսկ Խոյի համայնքապետին ուղղակի կհեռացնեին պաշտոնից։
Ավելի վաղ գրել էի, որ Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի ընտանիքը հայտնվել է սկանդալի մեջ՝ պարեկային ծառայող Սմբատ Կնյազյանին ծեծի ենթարկելու համար:

Պարեկին ծեծել են՝ Յայլոյանի եղբոր անչափահաս որդուն 50 հազար դրամ տուգանելու համար:
Սմբատը ամիսներ առաջ կանգնեցրել է ՔՊ-ական համայանքապետի եղբոր որդուն, արձանագրել, որ վարորդն անչափահաս է, չունի վարորդական վկայական, և տեղում արձանագրություն կազմել: Եվ քանի որ հորեղբայրը ՔՊ-ական համայնքապետ է, փոքրիկ Յայլոյանը «կուրաժիտ» է եղել, «թե տենց մեկը չկա, որ ինձ տուգանի»:

Տևական ժամանակ անց, երբ պատահական հանդիպում են պարեկին, լեզվակռվի մեջ են մտնում, իսկ հետո այն վերածվում է ծեծկռտուքի:
Պատմում են՝ Յայլոյանի եղբայրը բռունցքով հարվածել է պարեկի մեքենային, կոտրել ապակին: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, պարեկային ծառայողը բողոք է ներկայացրել»:

Latest

«Խոյի համայնքապետի 5 ազգականները, որ ծեծել էին պարեկին, ազատ են արձակվել»․ Լիա Սարգսյան
Զերծ մնացեք այդ մեծամիտ տղայի նկատմամբ նման համատարած սիրո դրսևորմամբ վաղվա խաղին մեր հավաքականի տղաների պայքարի ոգին ընկճելուց. Րաֆֆի Ասլանյան
Հանրապետության հրապարակում 58–ամյա տղամարդը փորձել է ինքնшհրկիզվել
«Գիտեմ՝ ինչու է Ռոնալդուն տխուր»․ Սեդա Աղբալյան
Հարավային Կովկասում արտատարածաշրջանային խաղացողների հնարավոր ներկայությունը մտահոգիչ է․ Օվերչուկ
15 իմաստուն միտք ժամանակի մասին
Լիլիթ Սարգսյանը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել
Հիսուսի 33 մետրանոց արձանը շուտով կտեղադրվի Հատիսի վրա. աշխատանքներ են ընթանում
Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձը ե՞րբ է վճարվում