
ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը Իլհամը խոսել էր «Զանգեզուրի միջանցքից» ու աշխարհին առաջարկել իր ծառայությունները՝ փորձելով ընգծել սեփական պետության կարևոր նշանակությունը հատկապես տրասպորտային ուղիների գործարկման ու դրանից ստացվելիք տնտեսակակն օգուտների խնդրում:
Նիկոլը, որ շնորհակալություն է հայտնել իրեն ու Իլհամին «խաղաղության հասնելու» կապակցությամբ շնորհավորանքներ հղածներին, իրականում Իլհամին փորձել է մեղմորեն հակադարձլ մեկի պարզ նպատակով. չի ցանկացել, որ հայ հասարակությունն իրականության մասին Իլհամի միջոցով տեղեկանա ու մեղադրի ՔՊ-ին թուքերին միջանցք տալու համար: Նիկոլն ու «ուսապարկերը» ամեն ինչ անում են, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը Հայաստանի ժողովուրդը քիչ լսի, որ իրենց չմեղադրի. Կարծում են, թե բառախաղերի միջոցով կարող են կապիտուլյացիան քողարկել:
Մինչդեռ Իլհամն ասել է իրականութունը: Այո՛, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ է, որ Վաշինգտոնում ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն ու հռչակագիր նախաստորագրվել, ուղղակի որպեսզի Նիկոլը կարողանա հանրության «աչքերին թոզ փչել» ու վերարտարդվել, անունը դրել են «Թրամփի ուղի»:
Այնպես որ՝Նիկոլի բոլոր փորձերը՝ քողարկելու այս դառն իրականությունը, միայն ծիծաղ են առաջացնում ոչ միայն միջազգային հանրության, այլև Հայաստանի հասարակության մոտ՝ Նիկոլի համար դրանից բխող տհաճ հետևանքներով: