
Դերասանուհի Զառա Արամյանը հայտնել է սկեսրայրի մահվան մասին․ «Ես մեծ երջանկություն եմ ապրել, քանզի լուսահոգի սկեսրայրս իր հարազատ աղջկա պես սիրում էր ինձ ու դարձել էր շատ կարևոր մարդ իմ կյանքում…Իմ երկրորդ հայրը… Մենք ունեյինք միայն երկուսիս հասկանալի հումորային բառեր, ժեստեր..ապրած հիշողություններ…

Երբ երկրորդ հայրս էլ գնաց դեպի հավերժություն, անասելի ցավ ու կսկիծ զգացի, կորուստ, որը ,այսքան տարի անց ,ամենևին էլ չի մեղմացել…
Լույս իջնի շիրիմիդ, իմ բարիության խորհրդանիշ, իմ սիրելի սկեսրայր, տղայիս անունդ տված Գուրգեն Գասպարյան»։