ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ԱԼԻԵՒԻ «ԱՉՔԵՐՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ «ՀՈՒՅՍ» Է ՏԵՍԵԼ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը «խաղաղ գործընթացում հասել են վերջնակետին»։ Նրա խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը «դրականորեն կանդրադառնա» տարածաշրջանի վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասը, Աստծո կամքով, կգտնի իր երկար սպասված խաղաղությունը։ Իմ և պարոն (Ադրբեջանի նախագահ) Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ ես այդ հույսը տեսա նրա աչքերում։ Սպիտակ տանը համաձայնագրի ստորագրումը, անկասկած, արագացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ադրբեջանն ու Հայաստանը զգալի չափով հաղթահարել են խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտները և հասել են վերջնակետին», – ասել է Թուրքիայի նախագահը լրագրողներին՝ Չինաստանից վերադառնալիս, որտեղ նա մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։

Նրա խոսքով՝ Չինաստանում կայացած գագաթնաժողովի շրջանակում ինքը «մանրամասն բանակցություններ» է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, իսկ հետո՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/8c07d76d1b01d36fce630968bd58feab

 

Latest

Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով.մասնակցել է նաեւ Փաշինյանը
Մի շարք հասցեներում Հոսանքազրկումներ կլինեն
Օրը չափազանց հարմար է բազմաբնույթ խնդիրների լուծման համար․ օրվա աստղագուշակ
Ցմա՛հ տվեք, պրծեք, բայց մի՛ խոշտանգեք ինտելեկտս, փրկե՛ք ինձ դրանից, հույս չփայփայեք, չե՛մ խնդրելու. Միքայել Սրբազան
Պատժվո՞ւմ է արդյոք մшրմնшվաճառությամբ զբաղվելը Հայաստանում
«Շոկի մեջ վիճակ». Անաիս Սարդարյանը պատմել է, թե ինչ վիճակում է հայտնվել երեխայի համար դասագիրք գնելիս
4 հանգամանք, երբ ամուսնությունը օրենքով արգելված է. իսկ դուք գիտեի՞ք
«Լույս իջնի շիրիմիդ»․ Կորուստ՝ Զառա Արամյանի ընտանիքում
ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ԱԼԻԵՒԻ «ԱՉՔԵՐՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ «ՀՈՒՅՍ» Է ՏԵՍԵԼ