Պատժվո՞ւմ է արդյոք մшրմնшվաճառությամբ զբաղվելը Հայաստանում

Շատերը չգիտեն, բայց Հայաստանում մшրմնավաճառությամբ զբաղվելը և դրան նպաստելը տարբեր իրավական հետևանքներ ունեն։ Մեկը վարչական իրավախախտում է, մյուսը՝ քրեական հանցագործություն։ Ճի՞շտ գիտեք ձեր իրավունքները և պատասխանատվության չափը։

 

Մшրմնավшճառությամբ զբաղվելը՝ վարչական իրավախախտում.

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 179¹ հոդվածի համաձայն՝

Առաջին անգամ խախտման դեպքում. տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով։

Կրկնակի խախտման դեպքում. եթե արարքը կատարվել է վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում, ապա տուգանքը կազմում է սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկը։

Մարմնավաճառությանը նպաստելը՝ քրեական հանցագործություն.

Ի տարբերություն մшրմնավաճшռությամբ զբաղվելուն, դրան նպաստելը ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով սահմանված քրեական հանցագործություն է:

Հիմնական հանցակազմ՝ պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը, կամ այդ նպատակով բնակարան, շինություն, ավտոմեքենա տրամադրելը պատժվում է՝

    • տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ
    • հանրային աշխատանքներով՝ 100-200 ժամ, կամ
    • ազատության սահմանափակմամբ՝ մինչև 2 տարի, կամ
    • կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մինչև 2 ամիս, կամ
    • ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի։


Ծանրացնող հանգամանքներ. եթե արարքը կատարվել է մի խումբ անձանց կողմից կամ իշխանական լիազորություններն օգտագործելով, պատժվում է ավելի խիստ, ներառյալ՝ ազատազրկում 2-5 տարի ժամկետով։

Առանձնապես ծանրացնող հանգամանքներ. հանցավոր կազմակերպության կողմից կատարելու դեպքում՝ ազատազրկում 3-6 տարի ժամկետով։

Կարևոր է իմանալ.

Պոռնկություն և մարդկանց թրաֆիքինգ. մարմնավաճառությանը նպաստելը չպետք է շփոթել մարդկանց թրաֆիքինգի հետ (ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդված), որն ավելի ծանր հանցագործություն է և ավելի խիստ է պատժվում։

Ոստիկանության լիազորությունները. ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 261-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանությունն իրավասու է վարչական ձերբակալում իրականացնել, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը զբաղվում է պոռնկությամբ։

Latest

Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով.մասնակցել է նաեւ Փաշինյանը
Մի շարք հասցեներում Հոսանքազրկումներ կլինեն
Օրը չափազանց հարմար է բազմաբնույթ խնդիրների լուծման համար․ օրվա աստղագուշակ
Ցմա՛հ տվեք, պրծեք, բայց մի՛ խոշտանգեք ինտելեկտս, փրկե՛ք ինձ դրանից, հույս չփայփայեք, չե՛մ խնդրելու. Միքայել Սրբազան
Պատժվո՞ւմ է արդյոք մшրմնшվաճառությամբ զբաղվելը Հայաստանում
«Շոկի մեջ վիճակ». Անաիս Սարդարյանը պատմել է, թե ինչ վիճակում է հայտնվել երեխայի համար դասագիրք գնելիս
4 հանգամանք, երբ ամուսնությունը օրենքով արգելված է. իսկ դուք գիտեի՞ք
«Լույս իջնի շիրիմիդ»․ Կորուստ՝ Զառա Արամյանի ընտանիքում
ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ԱԼԻԵՒԻ «ԱՉՔԵՐՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ «ՀՈՒՅՍ» Է ՏԵՍԵԼ