15 իմաստուն միտք ժամանակի մասին

1. Ժամանակը թռչում է նետի պես, չնայած՝ րոպեները սողում են: Ֆելիքս Մենդելսոն

2. Ժամանակը հոյակապ ուսուցիչ է, սակայն, ցավոք, այն իր աշակերտներին սպառնում է ծերությամբ: Բեռլինգ

3. Արծիվը երբեք այնքան շատ ժամանակ չի կորցնում, որքան այն դեպքում, երբ ագռավին թռչել է սովորեցնում:

4. Ամենաանդառնալի կորուստներից մեկը ժամանակի կորուստն է: Բյուֆոն

5. Ժամանակը երբեք կանգ չի առնում, կյանքը մշտապես զարգանում է, մարդկային փոխհարաբերությունները փոփոխվում են յուրաքանչյուր հիսուն տարում: Գյոթե

6. Ժամանակը բոլոր գանձերից ամենաթանկարժեքն է: Թեոֆրաստոս

7. Ժամանակն ամրացնում է ընկերությունը, սակայն այն թուլացնում է սերը: Լաբրյուեր

8. Աշխարհում երկու մեծագույն բռնակալներ կան՝ պատահականությունն ու ժամանակը: Հերդեր

9. Րոպեները երկարատև են, իսկ տարիները՝ արագահոս: Ամիել

10. Պարտաճանաչությունը ժամանակի գող է: Օսկար Ուայլդ

11. Ավաղ, ժամանակը չի անցնում, անցնում ենք մենք: Ռոնսար

12. Այսօրվա մի ժամն արժե վաղվա երկու ժամը: Թոմաս Ֆուլեր

13. Երբ սիրում ես, ժամանակն արագ է անցնում: Բալզակ

14. Մեր կյանքը ծաղիկ է: Ո՞վ գիտի, թե երբ են թափվելու նրա պսակաթերթերը: Ճապոնական ժողովրդական իմաստություն

15. Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք: Հ. Սահյան

Latest

«Խոյի համայնքապետի 5 ազգականները, որ ծեծել էին պարեկին, ազատ են արձակվել»․ Լիա Սարգսյան
Զերծ մնացեք այդ մեծամիտ տղայի նկատմամբ նման համատարած սիրո դրսևորմամբ վաղվա խաղին մեր հավաքականի տղաների պայքարի ոգին ընկճելուց. Րաֆֆի Ասլանյան
Հանրապետության հրապարակում 58–ամյա տղամարդը փորձել է ինքնшհրկիզվել
«Գիտեմ՝ ինչու է Ռոնալդուն տխուր»․ Սեդա Աղբալյան
Հարավային Կովկասում արտատարածաշրջանային խաղացողների հնարավոր ներկայությունը մտահոգիչ է․ Օվերչուկ
15 իմաստուն միտք ժամանակի մասին
Լիլիթ Սարգսյանը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել
Հիսուսի 33 մետրանոց արձանը շուտով կտեղադրվի Հատիսի վրա. աշխատանքներ են ընթանում
Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձը ե՞րբ է վճարվում