Մերսման սրահներում մի շարք խախտումներ են հայտնաբերվել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է․ «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2024-2025թթ. ընթացքում վերահսկողություն է իրականացվել 80 մերսման սրահներում։
Արդյունքում պարզվել է, որ.

4 դեպքում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները մատուցվել են բժշկական պատշաճ կրթություն չունեցող և սահմանված կարգով բժշկական գործունեության չթույլատրված անձանց կողմից, որի արդյունքում ապօրինաբար բժշկությամբ զբաղվելու համար Տեսչական մարմնի կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի համաձայն կիրառվել են պատասխանատվության միջոցներ, ինչպես նաև տրվել են կարգադրագրեր։

3 դեպքում բուժական մերսում իրականացնող կազմակերպությունների կողմից խախտվել են լիցենզիայի պայմանները և պահանջները. այդ խախտումները վերացնելու համար Տեսչական մարմնի կողմից կազմակերպություններին տրվել են կարգադրագրեր։

4 մերսման սրահում իրականացվել է բուժական մերսում՝ առանց լիազոր մարմնի կողմից բժշկական օգնության և սպասարկման «բուժական մերսում» տեսակի համար տրված լիցենզիայի, իսկ 6 դեպքում մատուցվել են ոչ բուժական մերսման ծառայություններ, սակայն վերջիններիս կողմից խախտվել են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ սահմանափակման ենթակա ծառայությունների տեղակայմանը ներկայացվող պահանջները։ Նշված դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է համապատասխան մարմիններին՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով»։

Latest

Մի ընտելացեք վիճաբանություններին, արցունքներին և սպասք կոտրելուն. 2 կանոն, որոնք կփոխեն ձեր անձնական կյանքը
Կենդանակերպի 4 տղամարդիկ, որոնք սարեր կշրջեն Ձեզ համար
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ սեպտեմբերի 5-ին
Անհանգստանալու կարիք չկա, оրը հրաշալի կդասավորվի. օրվա աստղագուշակ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռեստորանի ծեծ, արնանման հետքերի թաքցնելու դեպք, թմրանյութ, ապօրինի զենք. աղմկահարույց պատմություններն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը
Բացահայտվել են ավելորդ քաշի անսպասելի օգուտները
Աշունը՝ հերպեսի եղանակ. Ինչպե՞ս բուժել վիրուսը
Ինչպես հայ երկրպագուները դիմավորեցին Ռոնալդուին․Տեսանյութ
Գիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում․ հայտնաբերվել են խախտումներ