Ինչո՞ւ եք դեմ Բենյամին Նեթանյահուի` Հայոց ցեղասպանության դատապարտման հայտարարությանը

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փորձում եմ պատկերացնել գեթ մեկ հրեայի, ով իր դժգոհությունը կհայտներ Իտալիայից, Ավստրիայից կամ Նորվեգիայից Հոլոքոստը ճանաչելու և դատապարտելու համար: Չեմ կարող պատկերացնել, քանզի այդօրինակ հրեա չի գտնվի:

Այսօր հայազգի բնակչության զգալի մասը նախանձելի համերաշխությամբ դատապարտեց Բենյամին Նեթանյահուին Հայոց ցեղասպանությունը դատապարտելու համար: Թե բա` Իսրայել, իսրայելական զենք և այլն:

Լավ, հայազգի բնակիչներն ի վերջո ի՞նչ են ուզում: Ուզում են, որ Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչվի՞, թե՞ չճանաչվի: Իսկ միգուցե մասա՞մբ ճանաչվի: Օրինակ` Ֆրանսիան ճանաչի, իսկ Պակիստանը հանկարծ չճանաչի: Տրամաբանորեն` նորմալ ազգերը պետք է ձգտեն, որ իրենց ցեղասպանվելը ճանաչեն հենց ցեղասպանություն իրականացնողները: Եթե շարժվենք այսօրվա տրամաբանությամբ, ապա վստահ եմ` հայազգի բնակիչները կդատապարտեն պայմանական Էրդողանին, որը կհամարձակվի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Վերջիններս կասեն, որ «դու իրավունք չունես» և կհիշեն, օրինակ` 44-օրյայի բայրաքթարները:

Անկեղծ` չեմ հասկանում, թե ինչո՞ւ եք դեմ Բենյամին Նեթանյահուի Հայոց ցեղասպանության դատապարտման հայտարարությանը: Անձնական շա՞հ է հետապնդում: Իսկ ո՞ր պետությունն է ցեղասպանությունը ճանաչել հայերի «բարի աչքերի» համար` Բոլիվիա՞ն, Վենեսուելա՞ն, թե՞ Ռուսաստանը: Բոլորն էլ անձնական շահերն են հետապնդել կամ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են հայկական հզոր լոբբինգի արդյունքում:

Հիմա, Բենյամին Նեթանյահուից ի՞նչ եք ուզում: Վստահ եմ` վերջինս լրիվ անվճար, առանց որևէ լոբբինգի ճանաչեց այն, ինչի համար միլիարդներ եք ծախսել:

Պատկերացնում եմ` եթե ցեղասպանության դատապարտման համար Նեթանյահուի հայտարարությանն եք դեմ, ապա ի՞նչ կանեք, որ հանկարծ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչի և դատապարտի պայմանական Էրդողանը կամ Ալիևը»:

Latest

Շոկային փոփոխություն՝ Երևանի բոլոր դպրոցներում. դասերը կսկսվեն ավելի շուտ ժամի
Փոփոխություն՝ փոխհատուցվող դեղերի էլեկտրոնային դեղատոմսերի գրման և բաց թողնման կարգում
Ինչպե՞ս հասկանալ, որ տղամարդը թաքուն սիրահարված է ձեզ կամ առնվազն անտարբեր չէ. 4 տարօրինակ նշան
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ երեխայի նպաստները ստանալու համար
Թեստ․ Ի՞նչ ծառ է քո հոգին. Հոգեբանական թեստ․
Կարագի արտադրություն է կասեցվել
Սեպտեմբերի 1-ից կգործի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման նոր համակարգ
Լույս աշխարհ է եկել Լիկա Սալմանյանի երկրորդ դուստրը. Լուսանկար
Ի՞նչ աշխատանք կարող են կատարել մինչև 18 տարեկան անձինք․ օրենսդրությունն առանձին դրույթներ է սահմանում