Շաուրմայից 650 հոգի թունավորվել է․ խանութը փակել են

Թուրքիայի Քոջաելի նահանգում հավի շաուրմայից թունավորվել է գրեթե 650 քաղաքացի, հայտնել են շրջանային իշխանությունները։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Կորֆեզ թաղամասի շաուրմայի խանութներից մեկի 300 հաճախորդներ բողոքել են սրտխառնոցից և ստամոքսի ցավից։

«Թունավորման բողոքներով մարզի հիվանդանոցներ է դիմել, ընդհանուր առմամբ, 648 մարդ, որոնցից 646-ը դուրս է գրվել, երկուսի բուժումը շարունակվում է, կյանքին վտանգ չի սպառնում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Միջադեպի առնչությամբ երկու անձ բերման է ենթարկվել։

Ոստիկանները փակել են խանութը, որտեղ շաուրմա են վաճառել։ Գյուղատնտեսության և անտառային տնտեսության մարզային վարչության մասնագետները սննդամթերքի նմուշներ են վերցրել անալիզի համար և պարզել, որ շաուրման չի համապատասխանում չափանիշներին։

 

Latest

ՖՈՏՈՆԵՐ․ Դատարանում հայտնաբերվել է 51-ամյա կարգադրիչի մարմինը․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ մանրամասներ դեպքից
Ինչու, երեկ, «ցեխային անձրև» եկավ
Պետական ​​հեղաշրջման փորձ է կատարվել
ՎԻԴԵՈ. «Ողորմի իր տատիկին». ոստիկանապետը`տատիկի հուղարկավորությանը շտապող քաղաքացուն
ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Կադրեր, թե ինչպես է ուժեղ քամին ծառը պոկել ու շպրտել մեքենաների վրա
ՖՈՏՈՆԵՐ․ Անիտա Ավետիսյանը ցուցադրել է սիրելիի անակնկալը․ նա կիսվել է ընտրյալի բացիկով
Շիրակի մարզը նոր մարզպետ կունենա՞․ ով կփոխարինի Դավիթ Առուշանյանին
Հրաձգության պատճառով 3 հոգի զոհվել են, 3-ը՝ վիրավորվել
Հերթը հասավ Անդրանիկ Քոչարյանին․ ինչ է սպասվում նրան