Մարտի 30-ին ՏԻՄ արտահերթ ընտրություններից հետո տեղեկություններ էին շրջանառվում, որ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը պաշտոնանկ կարվի։
Շիրակի մարզպետի աշխատակազմից օրերս Oragir.News-ի հետ զրույցում հերքել էին տեղեկությունը։
Oragir.News-ի տեղեկություններով` ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը( Մեր Սարիկը) կնշանակվի Շիրակի մարզպետ։
Oragir.News-ը տեղեկության վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ Սարիկ Մինասյանից։
«Հեռախոսով հարցազրույց չեմ տալիս…, առցանց էլ ժամանակ չունեմ»,- հայտարարեց Մինասյանը։
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի` Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության պատճառն այն է, որ ձախողել է Սարիկ Մինասյանին Գյումրիի քաղաքապետ դարձնելու գործընթացը։
