ՎԻԴԵՈ. «Ողորմի իր տատիկին». ոստիկանապետը`տատիկի հուղարկավորությանը շտապող քաղաքացուն

«Իսկ դուք ինչպես եք գնահատում, երբ պետական արարողակարգով երկրի ղեկավար է անցնում, պարեկները ծառայողական պարտականությունն են կատարում, վարորդը ձայնայնին ազդանշան է տալիս»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում պարեկների կողմից վարորդին բռնի ուժով մեքենայից բերման ենթարկելու միջադեպը։

Հարցին, թե որքան ժամանակ կարող էին պարեկները փակ պահել ճանապարհը, ոստիկանապետը չցանկացավ պատասխանել։

Պատասխանելով լրագրողի դիտարկմանն այն մասին, որ վարորդը ձայնային ազդանշան է տվել, որովհետև շտապում էր հասնել տատիկի հուղարկավորությանը, ոստիկանապետը քմծիծաղով նշեց․ «Ողորմի իր տատիկին»։

Արամ Հովհաննիսյանի խոսքով՝ մյուս պարեկը չի հարվածել միջադեպը նկարել ցանկացող քաղաքացուն։

«Ծառայողական քննությունը թող պարզի, այս պահին դրա հետ կապված բան չասեմ»,-նշեց ոստիկանապետը։

Latest

ՖՈՏՈ. Ավտովթար Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին. հետիոտնը մահացել է
ՎԻԴԵՈ. «Կարմիր դուռ, դեղին դուռ» խաղից հետո աշակերտը վատացել է. կյանքին վտանգ սպառնացող խաղը մոլեգնում է դպրոցականների շրջանում
ՎԻԴԵՈ. Նիկոլ Փաշինյանն իր շքախմբով ժամանեց ՔՊ գրասենյակ
«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հայ-ադրբեջանական ինչ հաշտեցման մասին է խոսել Զախարովան
ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ Անդրեի հարցով քրեական ոստիկանությունն է զբաղվում․ ինչ է սպասվում երգչին
ՎԻԴԵՈ․ Ինչպես է Փաշինյանն Ազգային Ժողովում անհոգ ժպիտով լսում իր հասցեին հնչող քննադատությունները
ՎԻԴԵՈ․ «Սու՛ս մնա, հանգստացի հլը»․ ԱԺ-ում լարված իրավիճակ է
ՎԻԴԵՈ․ Ստեփան Ղամբարյանը խոսել է իր եւ Դիանա Գրիգորյանի սիրավեպի մասին