«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Tert.am-ի տեղեկություններով, «Coffee House»-ի  սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Նշենք, որ մանկության ընկերներ Հարություն Մկրտչյանը և Նարեկ Քեյանը 2015-ին հիմնել են «Coffee House» ընկերությունը:

«Առանձնապես խոշոր չափերով (450 մլն ՀՀ դրամ) հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում տեղի է ունեցել 125 մլն ՀՀ դրամի վերականգնում: 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը»,- Tert.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը պատճառների մասին խոսելով, Tert.am-ին տեղեկացրեց. «Cofee House-ում առանձնապես խոշոր չափերով` հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային գործողություններ»:

Latest

ՖՈՏՈ. Դուբայի Բուրջ Խալիֆա շոու ծրագիրը փակվել է. ինչու է շեյխը որոշել փակել երգող շատրվանները
Փողոցում կնոջ դի են գտել. սպանություն թե՞ հանկարծամահություն է եղել
ՎԻԴԵՈ. Փաշինյանն այցելել է Կիրանց` իր աչքով տեսնելու սահմանազատված հատվածները
ՎԻԴԵՈ․ Ինչ միմիկաներ է անում Փաշինյանն ամբիոնից
ՎԻԴԵՈ․ Գազը կրկին թանկացավ․ ինչ գներ են լցակայաններում
ՎԻԴԵՈ․ Տիգրան Արզաքանցյանը Ջենիֆեր Լոպեսի հետ ճաշկերույթի է մասնակցել
ՎԻԴԵՈ․ «Եղոյա՛ն, դե թող խոսամ, էլի․ դու, որ խոսում ես՝ ծխելս գալիս ա». Արթուր Խաչատրյան
ՎԻԴԵՈ․ «Ք..ք ա կերալ ըտենց ասողը, մենք չենք բաժանում արցախցիներին». ակցիայի մասնակից
ՎԻԴԵՈ․ Գերլարված վիճակ Արցախի ներկայացուցչության դիմաց․ արցախցին բարձրացավ դարպասի վրա