ՖՈՏՈ. Ավտովթար Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին. հետիոտնը մահացել է

Քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 61 կմ հատվածում՝ վերգետնյա ացնման հարևանությամբ, Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Վահան Թ․-ն իր վարած «Datsun» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության, այնուհետև ոստիկանություն․ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել են հետիոտնի մահը։

Տարածքը սահմանազատել են պարեկներ Գարիկ Ղազարյանը: Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

 

Latest

Արքեպիսկոպոս Աջապահյանն օրհնեց Վարդան Ղուկասյանի երդմնակալության մեկնարկը
ՖՈՏՈ. Դուբայի Բուրջ Խալիֆա շոու ծրագիրը փակվել է. ինչու է շեյխը որոշել փակել երգող շատրվանները
Փողոցում կնոջ դի են գտել. սպանություն թե՞ հանկարծամահություն է եղել
ՎԻԴԵՈ. Փաշինյանն այցելել է Կիրանց` իր աչքով տեսնելու սահմանազատված հատվածները
ՎԻԴԵՈ․ Ինչ միմիկաներ է անում Փաշինյանն ամբիոնից
ՎԻԴԵՈ․ Գազը կրկին թանկացավ․ ինչ գներ են լցակայաններում
ՎԻԴԵՈ․ Տիգրան Արզաքանցյանը Ջենիֆեր Լոպեսի հետ ճաշկերույթի է մասնակցել
ՎԻԴԵՈ․ «Եղոյա՛ն, դե թող խոսամ, էլի․ դու, որ խոսում ես՝ ծխելս գալիս ա». Արթուր Խաչատրյան
ՎԻԴԵՈ․ «Ք..ք ա կերալ ըտենց ասողը, մենք չենք բաժանում արցախցիներին». ակցիայի մասնակից