Հերթը հասավ Անդրանիկ Քոչարյանին․ ինչ է սպասվում նրան

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմը դրական եզրակացություն է տվել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի մասով Էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ մարտի 25-ից լրագրողների կողմից նախաձեռնված ստորագրահավաքը իր արդյունքն է տվել։ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել էին ԱԺ աշխատակազմին Անդրանիկ Քոչարյանի վարքի հետ կապված ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ArmLur.am-ի հետ զրույցում քիչ առաջ տեղեկացրեց, որ Աշխատակազմը դրական եզրակացություն է տվել և անհրաժեշտություն է համարել, որ պետք է ստեղծվի հանձաժողովը և երկու ընդդիմադիրների նախաձեռնությունը քիչ հետո կուղարկվի ԱԺ նախագահին, և հարցը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա լիագումար նիստի օրակարգ։ Մինասյանը նշեց, որ հարցի հիմնական զեկուցող կնշանակվի ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանի հետ վերջին միջադեպը տեղի է ունեցել մարտի 20-ին. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը կոշտ տոնով պահանջել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հեռանալ իր կողքից, հայտարարել, որ նա իրեն խանգարում է, սպառնացել է չհեռանալու դեպքում հարցազրույց չտալ նաև այլ լրագրողների, իսկ վերջում մեկնաբանություն արել լրագրողի շուրթերի մասին: Անդրանիկ Քոչարյանը հետո նաև հայտարարել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, իսկ հաջորդ օրը իր գլխավորած հանձնաժողովի նիստում հավելել, որ իր ասածի մեջ վիրավորական ոչինչ չի տեսնում, և որ ինքը պարզապես հղում է արել Բագրատ սրբազան Գալստանյանին:

«Ընդամենը ես արձանագրել եմ, որ պետք է խոսքը օգտագործելուց լինի մաքուր», – ասել էր իշխանական պատգամավորը:

Latest

Տիգրան Հարությունյանն ու կինը պարզել են 2-րդ երեխայի սեռը
Գյումրիում հոգեբուժական կենտրոնում հաշվառված 37-ամյա որդին սպшնել է ծնողներին
Տեխնիկական միջnցների կիրառմամբ կստnւգվի՝ վարnրդը թմրանյnւթ օգտագnրծել է, թե nչ. «Փաստ»
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զգուշացեք նման ստահակներից, ովքեր վայրկյանների ընթացքում կարող են թալանել ձեզ
Թեստ․ աղջիկներից մեկը կպատմի, թե nրքան արտասnվnր եք Դnւք և երբ կիրականանա Ձեր ցանկnւթյnւնը
Այս պարզ հնարքը կկրճատի քn էլեկտրաէներգիայի ծախսը և կխնայի ընտանեկան բյnւջեն
Կանացի 4 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Արտահայտnւթյnւն, nրից հետn չարժե կնnջ հետ գnրծ nւնենալ
Սառցե դիմահարդարումը՝ ձմեռային թրենդ