Թունավորումով բժշկական կենտրոն են տեղափոխվել 7 քաղաքացիներ, որոնցից 3-ը երեխաներ են

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18.50–ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Սպիտակի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 7 քաղաքացիներ, որոնցից երեքը երեխաներ են։ Հայտնում է Shmashyan.com-ը:

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Մեծ Պարնի գյուղից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք ունեցել են շմոլ գազի թունավորում բենզինային գեներատորի թերայրման հետևանքով առաջացած գազից։

Դեպքի փաստով Ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը։

Latest

Աբովյան քաղաքում մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
Հրանտ Թոխատյանի Ամանորը` կնոջ, որդիների, դստեր ու թոռան հետ
Խոշոր վթար՝ Երևանում․ 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է Tesla-ին, այնուհետև ծառին
Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել են 2 անհետ կորած աղջիկները, որոնցից մեկը զրկվել է կյանքից
ՖՈՏՈ. Աննա Հակոբյանը հրապարակել է Ամանորի և Սուրբ Ծննդյան պետական շնորհավորական բացիկի լուսանկարը
ՖՈՏՈ. 100 մլն ամուսնուս, 25 մլն՝ իմ սոցէջերում. Աննա Հակոբյանը կիսվել է իր էջի դիտումների քանակով
Երևանում բնակարան են թալանել․ գողացել են 9 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա և արծաթյա մատանիներ
58-ամյա տղամարդը կասկածվում է 10-ամյա երեխայի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ
Պայթյուն՝ Մալաթիայի շենքերից մեկում. տարհանվել է 61 քաղաքացի