starnews.am-ը գրում է. Երգիչ Գրիգորի Եսայանը նշել է իր ծննդյան 50-ամյակը։Հոբելյանական օրը Գրիգորի Եսայանը շատ հատուկ է նշել։ Երևանի ամենաթանկարժեք ռեստորաններից մեկում հավաքվել էին հայտնի ու պատվավոր հյուրեր։
Հետաքրքիրն այն է, որ երգիչը որոշել է իր ծնունդը վերածել իսկական հարսանիքի, որտեղ մեկը մյուսին հաջորդել են պարային համարները, հրավառություններն ու իհարկե հարսանեկան տորթ հիշեցնող ծննդյան տորթը:
Գրիգորին միլիոններ է ծախսել`իր իսկ ծննդյան օրն այստեսակ նշելու համար:
Նշենք նաև որ երեկոյին ներկա են եղել՝ Գուրգեն Դաբաղյանն ու կինը, Անդրանիկ հարությունյանն ու կինը, Արուսյա Կավկազը, երգիչ Մհերը և մի շարք այլ հայտնի հյուրեր։ Նրանք մեծ ակտիվություն են ցուցաբերել, երգել, պարել և ուրախացել են: