Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ տղամարդը սպառնացել է մարտական նռնակ պայթեցնել

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պտղնի գյուղի 1-ին փողոցի 6-րդ նրբանցքի տներից մեկի բնակիչը նռնակով զինված ահաբեկում և սպառնում է, որ այն կպայթեցնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը և Կոտայքի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ Արթուր Զաքարյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Latest

Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ տղամարդը սպառնացել է մարտական նռնակ պայթեցնել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանն այցելել է Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան Միաբանության վանք
Աղազարյանը ներողություն է խնդրում. ավելի ուշ կհայտնի՝ մանդատը դնո՞ւմ է, թե՞ ոչ
Հովիկ Աղազարյանը հետաձգել է իր մանդատը դնելու որոշման ընդունումը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիրանցի բնակչի տունը՝ պատված փշալարով
Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատգամավորի եղբայրը դիմում է ՆԳ նախարարին
Անչափահասը Երևանում կրակոցներ է արձակել․ ինչ է կատարվել
ՖՈՏՈ. Նոր հեռուստասերիալ՝ Տաթևիկ Ադումյանի և Էմիլ Պողոսյանի մասնակցությամբ. առաջին բեքսթեյջ կադրերը