Աշխարհի չեմպիոն եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին հաջորդ տարի կզբաղվի սեփական բրենդի պրեմիում դասի հեծանիվների վաճառքով, հաղորդում է Relevo-ն։
Մեսին հեծանվային սպորտի մեծ սիրահար է եւ մտադիր է ուժերը փորձել հեծանիվների վաճառքում։ Նա հայտնի հեծանվորդների հետ կիրականացնի հեծանիվների կաստոմիզացիա։
Ամեն հեծանիվի գինը կտատանվի 10-15 հազար եվրոյի սահմաններում։
Աղբյուրը՝ sport.news.am