Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր․ ինչն է պատճառը

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Արդեն մոտ մեկուկես ժամից ավելի է՝ Իսակովի պողոտայում դեռ սովետական տարիներից գործող, ժողովրդի կողմից «Կիլիկիա ավտոկայան» անունը ստացած ավտոկայանից մարզեր մեկնող մեծ թվով քաղաքացիներ չեն կարողանում մեկնել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը տեսչական մարմնի կողմից գծերի ստուգումն է եղել և հայտնաբերվել են խախտումներ, այդ թվում «լևի» տրանսպորտային միջոցներ շահագործելու դեպքեր ու հիմա քաղաքացիները փաստի առաջ են կանգնել ու մնացել են հույսով, թե երբ «Գազելները» կշարժվեն։

Այս պահին ժամանել են մեծ թվով ոստիկանական ուժեր, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկներ, իսկ բնակիչներին չի հետաքրքրում, թե ով է գծատերը, իրենց համար կարևորը՝ տրանսպորտը ժամանակին լինի և իրենք ապահով հասնեն իրենց գործին ու գործից վերադառնան տուն։

Latest

Հրդեհ՝ Երևանի սրճարաններից մեկում․ կա տուժած
Կրակոց՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդուն չի հաջողվել փրկել
ՌԴ-ից ՀՀ այցելողների թիվը նվազել է. որոնք են պատճառները
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 4 մեքենա է բախվել․ կա վիրավոր
Կյանքից հեռացել է պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի տատիկը
Զիջի՛ր ճանապարհը. րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է
ՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է եղել վարչապետի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի ծննդյան արարողությանը
Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր․ ինչն է պատճառը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել