ՌԴ-ից ՀՀ այցելողների թիվը նվազել է. որոնք են պատճառները

Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների թիվն այս տարի նվազել է, ինչը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով` ներքաղաքական իրավիճակից մինչև զբոսաշրջիկների համար բնակարանների չարդարացված թանկ գներ։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնեց զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը։

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ–ում ասել էր, որ վերջին 9 ամսվա ընթացքում ռուս զբոսաշրջիկների հոսքը 7%-ով կրճատվել է:

Գևորգյանը նշեց, որ այցելությունների նվազման օբյեկտիվ պատճառներից մեկն ամռան ներքաղաքական իրադարձություններն էին` անհնազանդության ակցիաները Երևանում և այլ քաղաքներում: Զբոսաշրջիկների մոտ կան վախեր, որ գուցե գան Հայաստան, բայց ինչ–ինչ իրադարձությունների արդյունքում չկարողանան վերադառնալ իրենց երկիր։ Բացի այդ, ճիշտ պետք է ներկայացնել երկրի գրավչությունը. պետք է սովորել ճիշտ «փաթեթավորել» զբոսաշրջային արտադրանքը, ներկայացնել այն և վաճառել։

Գևորգյանը սուբյեկտիվ գործոնների շարքին դասեց օտարերկրացիների համար բնակարանների, հոսթելների և հյուրանոցների վարձակալության ուռճացված գները։

Այս խնդիրները հաղթահարելու համար կոմիտեն ակտիվորեն աշխատում է Հայաստանի գրավչության բարձրացման ուղղությամբ` ներառյալ հատուկ տուրփաթեթների մշակումը և երկիրը որպես բժշկական տուրիզմի հանգույց դիրքավորումը։ Մտադիր են ուսումնասիրել միջազգային փորձը և այն հարմարեցնել հայկական իրողություններին։

«Մեզ մոտ շատ լավ է զարգացած բժշկությունը. առաջարկում ենք որակյալ ծառայություններ մատչելի գներով, ներառյալ պլաստիկ վիրաբուժությունը և ատամնաբուժությունը։ Սա մեր առջև նոր հնարավորություններ է բացում ռուսական շուկան գրավելու համար»,– ասաց Գևորգյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Latest

Հրդեհ՝ Երևանի սրճարաններից մեկում․ կա տուժած
Կրակոց՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդուն չի հաջողվել փրկել
ՌԴ-ից ՀՀ այցելողների թիվը նվազել է. որոնք են պատճառները
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 4 մեքենա է բախվել․ կա վիրավոր
Կյանքից հեռացել է պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի տատիկը
Զիջի՛ր ճանապարհը. րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է
ՖՈՏՈ. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է եղել վարչապետի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի ծննդյան արարողությանը
Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր․ ինչն է պատճառը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել