Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ տղամարդու ինքնազգացությունը վատացել է

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 11:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, դեսպանատան անվտանգության աշխատակիցները ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Հայկ Քոչարյանը և Արա Ենոքյանը, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մոտ 10 րոպե բուժօգնութուն էին ցուցաբերում մի քաղաքացու:

Shamshyan.com-ի տեղեկություններով, այդ քաղաքացին երեկվանից ԱՄՆ դեսպանատան մոտ է եղել, ով օտարերկրացի է, ու այսօր առավոտյան դեսպանատան անվտանգության աշխատակիցները նկատել են, որ նրա ինքնազգացողությունը վատացել և ուշաթափվել է:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Երեկվանից  քաղաքացին գտնվում էր դեսպանատան մոտ. այսօր առավոտյան նկատեցինք, որ տարօրինակ վարքագիծ է դրսևորում, այլ բան էինք մտածում, բայց հետո տեսանք, որ ուշաթափվեց:

Ճիշտն ասած մի քիչ վախեցանք մոտենանք, բայց դեսպանատան անվտանգության աշխատակիցները մոտեցան, սկսեցին օգնություն ցուցաբերել ու երևի հենց իրենք էլ զանգահարեցին շտապօգնություն»:

Latest

Վրաերթ է տեղի ունեցել Երևանում․ բժիշկներին չի հաջողվել փրկել հետիոտնի կյանքը
ԱՄՆ դեսպանն առաջին անգամ խաշ է համտեսել
Արտակարգ դեպք՝ Երևանի դպրոցներից մեկում. 5-րդ դասարանի աշակերտը մատը մտցրել է դասասեղանի վրա եղած անցքի մեջ և չի կարողացել հանել
«Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը անկեղծացել է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բյուջեի նախագծի այս փուլի քննարկումը ամփոփեցինք. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լիլիթ Կարապետյանը ներկայացրել է Արամ Ասատրյանի «Որն է մեղքս» երգի քավեր տարբերակը
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Աբովյան քաղաքում՝ «կինոյի խաչմերուկում», բախվել են «BMW X6»-ն ու «Kia»-ն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ աշխատանքներ են տարվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 2022-2024թթ.-ի ընթացքում
Գայանե Ասլամազյանի համարձակ փոփոխությունը՝ նոր նախագծի համար