Մայրը պնդում է, որ դպրոցում ուսուցիչը հրել է իր որդուն, որն ընկնելու հետևանքով կոտրել է ոտքը

Նոյեմբերի 9-ին Արարատի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել:

Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Մ․ Լ․-ն և հայտնել, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, իրենց գյուղի հիմնական դպրոցում ֆիզկուլտուրայի դասաժամին Հայոց պատմություն առարկան դասավանդող ուսուցիչը՝ Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Հ․ Ե․-ն, ֆուտբոլ խաղալու ժամանակ՝ վազելու ընթացքում, հրել է իր 11-ամյա որդուն, որը վայր է ընկել, ինչի հետևանքով կոտրել է աջ ոտքը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Latest

Արտակարգ դեպք՝ Երևանի դպրոցներից մեկում. 5-րդ դասարանի աշակերտը մատը մտցրել է դասասեղանի վրա եղած անցքի մեջ և չի կարողացել հանել
«Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը անկեղծացել է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բյուջեի նախագծի այս փուլի քննարկումը ամփոփեցինք. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լիլիթ Կարապետյանը ներկայացրել է Արամ Ասատրյանի «Որն է մեղքս» երգի քավեր տարբերակը
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Աբովյան քաղաքում՝ «կինոյի խաչմերուկում», բախվել են «BMW X6»-ն ու «Kia»-ն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ աշխատանքներ են տարվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 2022-2024թթ.-ի ընթացքում
Գայանե Ասլամազյանի համարձակ փոփոխությունը՝ նոր նախագծի համար
Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ տղամարդու ինքնազգացությունը վատացել է
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է ավիացիոն անվտանգության աշխատակցի մարմինը