Դшնակահարված քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց․ նրան մարմնական վնшսվածքներ է պատճառել եղբայրը

Նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այդ օրը ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում մի քաղաքացի տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավոր Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Ղուկաս Վ.-ն է։

Ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ, պարզել են, որ նույն օրը ժամը 06:00-ի սահմաններում իրենց տանը վիրավորի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Արթուր Վ.-ի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արթուր Վ.-ին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ղուկաս և Արթուր Վ.-երը հարազատ եղբայրներ են։

Latest

«Երկար ժամանակ այսքան խաղաղ չէի զգացել». Մենչի դստեր ուշագրավ հրապարակումը
Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել
Դшնակահարված քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց․ նրան մարմնական վնшսվածքներ է պատճառել եղբայրը
Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները
Արցախից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը մեկ տարով կերկարաձգվի
Նոյեմբերի 18-ին ԿԲ-ի ռեեստրը ժամանակավորապես չի գործի
Մայքլ Ջեքսոնի ավելի քան 100 անձնական իրեր հայտնվել են աճուրդում
Կոնգոյում էբոլայով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 11 500-ը
Խոշոր հրդեհ՝ Ջրվեժի «Met Gala» ռեստորանային համալիրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ