Կոնգոյում էբոլայով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 11 500-ը

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդով լաբորատոր հաստատված վարակման դեպքերի թիվը գերազանցել է 11 500-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի Հանրային առողջապահության ազգային ինստիտուտը։

«Էբոլայի ներկայիս բռնկման սկզբից ի վեր վարակվածների թիվը հասել է 11 504-ի։ Վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է տենդով վարակման 72 նոր դեպք։ Լաբորատոր հաստատված մահվան դեպքերի թիվը կազմում է 5630, վերջին մեկ օրվա ընթացքում այդ թիվն աճել է 39-ով», – նշված է տեղեկագրում։

Ըստ գերատեսչության՝ վիրուսից մահացության ցուցանիշը կազմում է 48,9 տոկոս, իսկ էբոլայով վարակված անձանց հետ շփում ունեցած մարդկանց հայտնաբերման և հսկողության մակարդակը՝ 81,6 տոկոս։

Եվս 1743 մարդու մոտ կասկածվում է էբոլա. նրանք գտնվում են բժշկական մեկուսարաններում և կարանտինում։

Ըստ Reuters գործակալության ԿԴՀ-ում էբոլայի պաշտոնական հայտարարումից վեց ամիս անց հիվանդությունը շարունակում է մնալ անվերահսկելի։ Համաճարակի զսպմանն ուղղված ջանքերին խոչընդոտում են ռեսուրսների պակասը, անվտանգության անկայուն իրավիճակը և համակարգման թերությունները։ Վիրուսի հազվագյուտ՝ բունդիբուգյո շտամով պայմանավորված բռնկումը տարածվում է ավելի արագ, քան մինչ այժմ գրանցված որևէ այլ բռնկում:

Latest

Շուրջ 87,5 մլն ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակել «Վիվա Արմենիա»-ի, «Յուքոմ»-ի և «Տելեկոմ Արմենիա»-ի նկատմամբ
ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Երևան-Կապան չվերթն իրականացնող ինքնաթիռը հետ է վերադարձել․ հայտնի է պատճառը
Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 հազար դոլար
«Նուբարաշեն» բանտը պետք է փակվի․ ՄԻՊ
Օրը գնալով կարճանում է․ որքան է այժմ տևում ցերեկը Հայաստանում
Բանալին մեքենայի մեջ էր թողել․ Հրազդանում «07»-ը գողացել են, կասկածյալները հայտնաբերվել են
Օդաճնշիչ հրացանը փորձարկելիս կրակել է կնոջ եղբորը և սպանել
Բրազիլիայում օդանավակայանում ձերբակալվել է հայազգի գործարար Կարեն Մարգարյանը