Խոշոր հրդեհ՝ Ջրվեժի «Met Gala» ռեստորանային համալիրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թևոսյան փողոցում գտնվող «Met Gala» ռեստորանային համալիրում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության ու բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Հրշեջ-փրկարարները նախ մեկուսացրել, ապա մարել են հրդեհը։

 

Այրվել են ռեստորանային համալիրի տանիքի փայտե կառուցատարրերը, հանդիսությունների սրահն ու խոհանոցը։Դեպքի փաստով տարածքային ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային քննչական բաժին։

Տեղում պարզվել է, որ հրդեհը գազի հետ կապ չի ունեցել և ըստ նախնական տեղեկությունների՝ այն առաջացել է էլեկտրաշիթից։

Latest

Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները
Արցախից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը մեկ տարով կերկարաձգվի
Նոյեմբերի 18-ին ԿԲ-ի ռեեստրը ժամանակավորապես չի գործի
Մայքլ Ջեքսոնի ավելի քան 100 անձնական իրեր հայտնվել են աճուրդում
Կոնգոյում էբոլայով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 11 500-ը
Խոշոր հրդեհ՝ Ջրվեժի «Met Gala» ռեստորանային համալիրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ
«Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին
Google-ն ու Samsung-ը թողարկում են AI-ով խելացի ակնոցներ
Առաջիկա օրերին Հայաստանում տեղումները կշատանան․ ինչ եղանակ է սպասվում