Նոյեմբերի 18-ին ԿԲ-ի ռեեստրը ժամանակավորապես չի գործի

Նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի հետ կապված որոշ աշխատանքների կատարման արդյունքում հասանելի չի լինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը։

Ռեեստրի աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հասանելի չեն լինի Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստացմանը աջակցող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, գործատուների՝ աշխատավարձերի և դրան հավասարեցված վճարների գծով որոշակի վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը։

 

Latest

Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները
Արցախից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը մեկ տարով կերկարաձգվի
Նոյեմբերի 18-ին ԿԲ-ի ռեեստրը ժամանակավորապես չի գործի
Մայքլ Ջեքսոնի ավելի քան 100 անձնական իրեր հայտնվել են աճուրդում
Կոնգոյում էբոլայով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 11 500-ը
Խոշոր հրդեհ՝ Ջրվեժի «Met Gala» ռեստորանային համալիրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ
«Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին
Google-ն ու Samsung-ը թողարկում են AI-ով խելացի ակնոցներ
Առաջիկա օրերին Հայաստանում տեղումները կշատանան․ ինչ եղանակ է սպասվում