Երեկ՝ նոյեմբերի 8-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր վիճակում նշված բժշկական կենտրոն են տեղափոխել 2.5 տարեկան տղա երեխայի։
Ի
նչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկներն ահազանգով մեկնել են Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակավայրերից մեկը, որտեղ անգիտակից վիճակում հայտնաբերել են 2.5 տարեկան Ռոբերտ Ե․-ին։
Վաղարշապատի շտապօգնության բժիշկները կարողացել են երեխայի սրտի կանգը վերականգնել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ տեղի բժիշկների հաջողվել է կատարված միջամտության շնորհիվ երեխայի առողջական վիճակը կայունացնել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան ընկել է կեղտոտ ջրով հորը և ջրահեղձվել։
