2.5-ամյա տղան ընկել էր կեղտոտ ջրով հորը, բժիշկները կյանքը փրկել են․ Shamshyan

Երեկ՝ նոյեմբերի 8-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր վիճակում նշված բժշկական կենտրոն են տեղափոխել 2.5 տարեկան տղա երեխայի։
Ի

նչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկներն ահազանգով մեկնել են Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակավայրերից մեկը, որտեղ անգիտակից վիճակում հայտնաբերել են 2.5 տարեկան Ռոբերտ Ե․-ին։

Վաղարշապատի շտապօգնության բժիշկները կարողացել են երեխայի սրտի կանգը վերականգնել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ տեղի բժիշկների հաջողվել է կատարված միջամտության շնորհիվ երեխայի առողջական վիճակը կայունացնել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան ընկել է կեղտոտ ջրով հորը և ջրահեղձվել։

Latest

Բեթմենի մոտոցիկլետը աճուրդում կարող է վաճառվել 1,2 միլիոն դոլարով
2.5-ամյա տղան ընկել էր կեղտոտ ջրով հորը, բժիշկները կյանքը փրկել են․ Shamshyan
Եկամտային հարկի վերադարձի նոր հնարավորություն․ քաղաքացիները կկարողանա՞ն գումար ստանալ նաև բարեգործության համար
2020-ի այս օրը Արցախը հանձնվեց Ադրբեջանին
Հայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, 43 փամփուշտ և «Ֆ1» տեսակի երկու նռնակ՝ պայթուցիչներով
Արամ Ասատրյանի մահվան 20-րդ տարելիցն է​
Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար ձյան և օդի ցածր ջերմաստիճանի պատճառով
Ազատյանի արծաթն ու Ժիգալովայի բրոնզը․ Հայաստանը սամբոյի ԱԱ-2026-ն ավարտեց հինգ մեդալով
Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ