Քրիստոֆեր Նոլանի «Մութ ասպետը» և «Մութ ասպետը». լեգենդի վերածնունդը» ֆիլմերում օգտագործված Բեթմենի մոտոցիկլետը՝ Բեթփոդը, հանվել է աճուրդի։ Դրա արժեքը գնահատվում է 1,2 միլիոն դոլար։
Warner Bros.-ը վաճառքի հանել նկարահանումների համար կառուցված վեց մոտոցիկլետներից միայն մեկը։ Մոտոցիկլետն ունի հատուկ նախագծված շասսի, 750 խորանարդ սանտիմետր ծավալով Honda շարժիչ և 31 դյույմանոց անիվներ։ Նկարահանումների ժամանակ այն մեծ վարել է կասկադյոր Ժան-Պիեռ Գոյը։ Մոտոցիկլետի վրա պահպանված քերծվածքներն ու հետքերը կապված են «Մութ ասպետը» ֆիլմում Ջոկերի հետապնդման տեսարանի հետ։
Աճուրդում կներկայացվեն նաև Քրիստիան Բեյլի և Վալ Քիլմերի կրած Բեթմենի կոստյումները, «Բեթմեն․ սկիզբը» ֆիլմի սև կոստյումը, Ինդիանա Ջոնսի մտրակը, գլխարկն ու վերնաշապիկը, Ջոն Սնոուի սուրը և Ֆրեդի Կրյուգերի՝ մետաղական ճանկերով ձեռնոցը։
Propstore աճուրդի տունն արդեն սկսել է առցանց հայտարարությունների ընդունումը։ Աճուրդը տեղի կունենա դեկտեմբերի 4-6- Լոնդոնում։

