Արամ Ասատրյանի մահվան 20-րդ տարելիցն է​

Երեկ լրացել է սիրված երգիչ Արամ Ասատրյանի մահվան 20-րդ տարելիցը։ Այս առիթով նրա ընտանիքի անդամները՝ զավակները, սոցիալական ցանցերի իրենց էջերում հուզիչ հրապարակումներով են հանդես եկել՝ հիշելով հայրիկին։​

Երգչի դուստրը՝ Զվարթ Ասատրյանը, հրապարակել է հայրիկի լուսանկարը և կից գրել. «20 տարի առանց քեզ, պապ ջան, բայց իմ կարոտը նույնն է։ Սերս հավերժ, միշտ իմ սրտում ես»։​

Արտաշ Ասատրյանն էլ տարածել է հայրիկի լուսանկարը՝ գրելով. «20 տարի կարոտով, կարոտ, կարոտ»։ Նշենք, որ Արամ Ասատրյանը, չնայած մահվանից անցած երկու տասնամյակին, շարունակում է մնալ հայ ժողովրդի սրտում։ Նրա երգերը մինչ օրս սիրված ու լսված են, իսկ հիշատակը՝ վառ։​

Հիշեցնենք, որ Արամ Ասատրյանը կյանքից հեռացել է 2006 թվականի նոյեմբերի 7-ին՝ 53 տարեկան հասակում։​

Երգիչը հանկարծամահ է եղել սրտի կաթվածից՝ Օշականում, որտեղ մասնակցում էր կնունքի արարողության՝ որպես կնքահայր։ Նա հանկարծակի կորցրել է գիտակցությունը, և բժիշկներին, ցավոք, չի հաջողվել փրկել նրա կյանքը։​

 

Latest

Բեթմենի մոտոցիկլետը աճուրդում կարող է վաճառվել 1,2 միլիոն դոլարով
2.5-ամյա տղան ընկել էր կեղտոտ ջրով հորը, բժիշկները կյանքը փրկել են․ Shamshyan
Եկամտային հարկի վերադարձի նոր հնարավորություն․ քաղաքացիները կկարողանա՞ն գումար ստանալ նաև բարեգործության համար
2020-ի այս օրը Արցախը հանձնվեց Ադրբեջանին
Հայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, 43 փամփուշտ և «Ֆ1» տեսակի երկու նռնակ՝ պայթուցիչներով
Արամ Ասատրյանի մահվան 20-րդ տարելիցն է​
Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար ձյան և օդի ցածր ջերմաստիճանի պատճառով
Ազատյանի արծաթն ու Ժիգալովայի բրոնզը․ Հայաստանը սամբոյի ԱԱ-2026-ն ավարտեց հինգ մեդալով
Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ