COVID-19-ի, գրիպի և այլ շնչառական վարակների ախտանշանները կարող են համընկնել

COVID-19-ի PJ.2.1 նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել մրսածության կամ գրիպի, հարկավոր է թեստավորում անցկացնել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։

Կազմակերպությունում նշել են, որ միայն ախտանշանների հիման վրա անհնար է հստակ որոշել, թե կոնկրետ որ շնչառական վիրուսն է հարուցել վարակը:

​«COVID-19-ի, գրիպի և այլ շնչառական վարակների ախտանշանները կարող են համընկնել։ Հետևաբար, միայն ախտանշանների հիման վրա անհնար է վստահաբար որոշել, թե կոնկրետ որ շնչառական վիրուսն է առաջացրել վարակը»,-գործակալությանը ասել են ԱՀԿ-ից։

Կազմակերպությունում նաև նշել են, որ այն դեպքերում, երբ հիվանդության պատճառի պարզումը կարող է ազդել բուժման մարտավարության կամ հանրային առողջապահության ոլորտում որոշումների կայացման վրա, կարող է թեստավորման անհրաժեշտություն առաջանալ։​

Ավելի վաղ ԱՀԿ-ի ռուսաստանյան գրասենյակից գործակալությանը հայտնել էին, որ աշխարհում կորոնավիրուսի նոր՝ PJ.2.1 շտամի տարածման ռիսկը մեծանում է:

Latest

Բեթմենի մոտոցիկլետը աճուրդում կարող է վաճառվել 1,2 միլիոն դոլարով
2.5-ամյա տղան ընկել էր կեղտոտ ջրով հորը, բժիշկները կյանքը փրկել են․ Shamshyan
Եկամտային հարկի վերադարձի նոր հնարավորություն․ քաղաքացիները կկարողանա՞ն գումար ստանալ նաև բարեգործության համար
2020-ի այս օրը Արցախը հանձնվեց Ադրբեջանին
Հայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, 43 փամփուշտ և «Ֆ1» տեսակի երկու նռնակ՝ պայթուցիչներով
Արամ Ասատրյանի մահվան 20-րդ տարելիցն է​
Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար ձյան և օդի ցածր ջերմաստիճանի պատճառով
Ազատյանի արծաթն ու Ժիգալովայի բրոնզը․ Հայաստանը սամբոյի ԱԱ-2026-ն ավարտեց հինգ մեդալով
Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ