Որտե՞ղ կարող են թաքնվել Իլոն Մասկը և Մարկ Ցուկերբերգը Երրորդ համաշխարհային պատերազմի դեպքում

Մինչ աշխարհը անհանգստությամբ հետևում է ԱՄՆ-ի և Իրանի միջև սրվող հակամարտությանը, միլիարդատերերը, կարծես, պատրաստ են ցանկացած հետևանքների՝ շնորհիվ իրենց գերժամանակակից բունկերների։

Այն ժամանակ, երբ համաշխարհային հակամարտությունները, բնական աղետները և մարդկությանը սպառնացող վտանգները գտնվում են բոլոր ժամանակների ամենաբարձր մակարդակի վրա, աշխարհի ամենահարուստ մարդկանց 1%-ը, կարծես, պատրաստ է սպասել ապոկալիպսիսին Նոր Զելանդիայի հեռավոր անկյուններում, Շոտլանդական լեռնաշխարհում կամ Խաղաղ օվկիանոսի մեկուսացված կղզիներում։

Նոր Զելանդիա. «Ապոկալիպսիս ապահովագրություն» գերհարուստների համար

Որոշ միլիարդատերերի համար Նոր Զելանդիան դարձել է ցանկալի վայր՝ հնարավոր «դատաստանի օրվան» պատրաստվելու համար։

LinkedIn-ի համահիմնադիր Ռեյդ Հոֆմանը 2017 թվականին The New Yorker-ին ասել է, որ Նոր Զելանդիայում անշարժ գույք գնելը վաղուց գերհարուստների շրջանում մի տեսակ կոդ է եղել՝ «ապոկալիպսիս ապահովագրություն»։

«Ասել, որ Նոր Զելանդիայում տուն եք գնում, նման է աչքով անելուն, այսինքն՝ ուրիշ բան բացատրելու կարիք չկա», – նշել է Հոֆմանը։

Vivos ստորգետնյա ապաստարանների ցանցը հայտարարեց, որ 2020 թվականին Նոր Զելանդիայի Հարավային կղզում տեղադրել է 300 մարդու համար նախատեսված բունկեր։

Մեկ այլ ընկերություն՝ Rising S Bunkers-ը, հայտնել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում երկիր է մատակարարել մոտ 10 մասնավոր բունկեր։

Միլիարդատերերը, ինչպիսիք են Սեմ Մորգանը, Փիթեր Թիլը և Բիլ Ֆոլին, միլիոնավոր դոլարներ են ներդրել կանաչ կղզիների ընդարձակ կալվածքներում։

Ցուկերբերգի հավայան բունկերը՝ «ընդամենը նկուղ»

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը բազմիցս հերքել է ապոկալիպսիսի նախապատրաստման մասին լուրերը՝ պնդելով, որ իր հավայան ռանչոյին կից բունկերն ընդամենը «նկուղ» է։

Wired-ի տվյալներով՝ գլխավոր համալիրը ներառում է երկու առանձնատուն և 5000 քառակուսի ոտնաչափ մակերեսով բունկեր, որը տներին միացված է ստորգետնյա թունելով։

People ամսագրի տվյալներով՝ այն պարունակում է մեխանիկական սարքավորումների համար նախատեսված տարածքներ, բնակելի տարածքներ, արտակարգ ելք և դուռ, որը հիշեցնում է ռմբապաստարաններում եղածները։ Հսկայական տարածքը և անվտանգության միջոցառումները վաղուց գրավել են հանրային ուշադրությունը։

«Կարծում եմ՝ չափազանցություն է մտածել, որ ռանչոն ինչ-որ աշխարհի վերջի բունկեր է։ Դա պարզապես ճիշտ չէ», – ասել է Ցուկերբերգը The Circut-ին տված հարցազրույցում։

Որտե՞ղ են թաքնվում միլիարդատերերը

Հավայան կղզիներից և Նոր Զելանդիայից բացի, ոմանք նախընտրում են մեկուսացված շոտլանդական լեռները կամ Խաղաղ օվկիանոսի կղզիները, որտեղ կարող են սպասել ցանկացած համաշխարհային աղետի։

Աշխարհի ամենահարուստների 1%-ը վաղուց ուսումնասիրում է նման «հարուստների համար ապաստարաններ»՝ հնարավոր համաշխարհային աղետի նախապատրաստությունը վերածելով կյանքի ապահովագրության էլիտար ձևի։

Latest

Կարեն Հովհաննիսյանը ամուսնալուծվե՞լ է
Ովքե՞ր և ինչու՞ են ապտակել Լիանա Զուրաբյանին
Ու՞մ է դատի տվել Ալեն Սիմոնյանը. ի՞նչ է պահանջում
Որտե՞ղ կարող են թաքնվել Իլոն Մասկը և Մարկ Ցուկերբերգը Երրորդ համաշխարհային պատերազմի դեպքում
Կարեն Ջալավյանը՝(Քյոխը)դատարան հասավ․ թիրախում՝ Ռոման Բաղդասարյանը
Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում
Առաջին տարհանման չվերթը՝ Երևանում
Թրամփը պնդում է, թե Իրանը փորձել է վերшցնել իրեն
Սպասվում է ձյուն, բուք. Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով