Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Երևան քաղաքում փետրվարի 23-ի և 25-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 24-ին, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 26-ին կեսօրից հետո, 27-28-ը սպասվում են տեղումներ՝ գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի ցերեկը, 24-25-ը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 25-27-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-19 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Latest

Աստվածաշնչյան 10 հզոր մեջբերումներ, որոնք կփոխեն ձեր կյանքը
Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4. «Քնի կաթված․ առեղծվա՞ծ, թե գիտականորեն բացատրվող երևույթ»
Զինվորները երդման արարողությունից հետո կստանան երկօրյա արձակուրդ. Պապիկյան
(ուղիղ) Օնլայն տաքսիների վարորդների ստորագրահավաք են սկսել Երևանում
Հայտնի է անգլերենի լրացուցիչ միասնական քննությանը հայտագրման գործընթացի օրն ու ժամը
Ինչ արձան կկառուցեր Ծառուկյանը Քրիստոսի արձանը կառուցելուց հետո
Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց
Լիանա Վանոյանը դիմել է վիրահատական միջամտության և պատմել իր վիճակի մասին․ Մանրամասներ