ArmԼur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատի է տվել ֆեյսբուքյան օգտատեր, բլոգեր Մանուել Մանուկյանին։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Սիմոնյանը պահանջում է, որպեսզի Մանուկյանը հրապարակային ներողություն խնդրի։ Մասնավորապես՝ վերջինս իր ֆեյսբուքյան էջում պետք է հրապարակի հետևյալ հայտարարությունը.
«Ես՝ Մանուել Մանուկյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից»։
Հայցադիմումում նշվում է, որ Մանուկյանը «Հոգին մարմնի դինաց» վերնագրով գրառում է կատարել, որը վերաբերում է Սիմոնյանին։ Ըստ հայցի՝ հրապարակումը պարունակում է Սիմոնյանի հասցեին վիրավորական արտահայտություններ։
ԱԺ նախագահը պահանջում է 900.000 դրամ՝ վիրավորանքի փոխհատուցման համար, 100.000 դրամ՝ զրպարտության համար։ Բացի այդ, նա պահանջել է նաև 550.000 դրամ դատական ծախսերի փոխհատուցում՝ ներառյալ փաստաբանի վարձատրությունն ու պետական տուրքը։
Ընդհանուր պահանջը կազմում է 1 միլիոն 550 հազար դրամ։
Դատարանը փետրվարին հայցը վարույթ է ընդունել։ Նիստի օր դեռ նշանակված չէ։
