🇦🇲🤼♂️ Արման Ծառուկյանի հաղթանակից հետո զանգվածային կռիվ է սկսվել
Արման Ծառուկյանն Ազատ ոճի ըմբշամարտի «RAF 06» (Real American Freestyle) մրցաշարում 5:3 հաշվով հաղթել է պրոֆեսիոնալ ըմբիշ եւ խառը մենամարտերում հայտնի բլոգեր Ջորջիո Պուլասին։
ԱՄՆ Արիզոնա նահանգի Թեմփ քաղաքում եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա և գետնին տապալել նրան։ Պուլասը նոկաուտի է ենթարկվել, և գորգի վրա ու դրանից դուրս անմիջապես զանգվածային կռիվ է սկսվել, որին մասնակցել են թիմերի ներկայացուցիչները։
Որոշ ժամանակ անց մրցաշարի կազմակերպիչները կարգուկանոնը վերականգնել են։
