Արտառոց դեպք՝ Երևանում․ հայտնի պաշտոնյայի կինը ամուսնու բանկային քարտից հափշտակել է 4 մլն դրամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբեր 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել 41-ամյա մի տղամարդ, ով Հայաստանում հայտնի ու ճանաչված պաշտոնյաներից մեկն է, և հայտնել է, որ նոյեմբերի 1-ից 2-ը ընկած ժամանակահատվածում իր անվամբ եղած բանկային քարտից Երևանում գործող բանկոմատներից մեկից մաս-մաս կանխիկացվել է խոշոր չափի գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հսկայածավալ աշխատանքների արդյունքում պարզել են, որ գումարը գողացել է նշված պաշտոնյայի 40-ամյա կինը, ու նրան հրավիրել են ոստիկանություն, որտեղ էլ տարված բացատրական աշխատանքների արդյունքում կինը խոստովանել է արարքը։Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պաշտոնյայի կինը իր ամուսնու բանկային քարտից գողացել է 4 մլն դրամ։Նախաքննության շահերից ելնելով այս պահին դեպքի որոշ մանրամասներ չենք հայտնում։

Latest

Նոր տարին երկնային օրհնություն կպարգևի Կենդանակերպի երեք նշաններին
Ավելի քան 50 տարի Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլին ուղեկցում է նրա գաղտնի քաղաքացիական կինը. «Պրոյեկտի» հետաքննությունը (Տեսանյութ)
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Շատ եք լոճվում, ձեզ հեսա կնեղացնենք»․ քաղաքապետը հունից դուրս եկավ
«Պնդուկն այս տարի թանկ ա, 12000-ով ենք վաճառում, մնացածը նույն գներն ա». ինչ է պատմում շուկայի աշխատակիցը
Ձյուն, քամու ուժգնացում. եղանակն այս օրերին
Արտառոց դեպք՝ Երևանում․ հայտնի պաշտոնյայի կինը ամուսնու բանկային քարտից հափշտակել է 4 մլն դրամ
Խորեն Լևոնյանի կինը հղի՞ է. նրանք երեխայի՞ են սպասում (լուսանկար)
Մանրամասներ՝ Լուվրի կողոպուտից
Ում բախտը կբերի այս շաբաթ. Կենդանակերպի 4 նշան, որոնց ներկայացուցիչները մեծ հաջողության կհասնեն