Ամիսներ առաջ տեղի ունեցավ Խորեն Լևոնյանի և Էմմա Ազիզյանի հարսանեկան արարողությունը։ Այս իրադարձությունը բավականին անսպասելի էր դերասանի երկրպագուների համար, քանի որ Աոէենը երբեք աչքի չի ընկել անձնական կյանքի մասին իր բացահայտումներով՝ նախընտրելով մնալ ուշադրության կենտրոնում իր մասնագիտական գործունեությամբ։
Խորենի և Էմմայի ամուսնությունից ամիսներ անց համացանցում տարածվել են լուսանկարներ, որոնցից տպավորություն է ստեղծվում, որ Էմման երեխայի է սպասում։ Զույգը դեռևս չի շտապում այս թեմայի վերաբերյալ մեկնաբանություններով կամ հրապարակումներով հանդես գալ։
Նշենք, որ Խորենի երկու որդիները՝ Արմենը և Արամը, լույս աշխարհ են եկել նրա առաջին և երկրորդ ամուսնություններից։

